Աննա Հակոբյանի հիմնադրանը համագործակցում է «Կենտրոն» Հ/Ը֊ի հետ. նոր նախագիծ

Աննա Հակոբյանի հիմնադրանը համագործակցում է «Կենտրոն» Հ/Ը֊ի հետ. նոր նախագիծ
Աննա Հակոբյանի հիմնադրանը համագործակցում է «Կենտրոն» Հ/Ը֊ի հետ. նոր նախագիծ

Առաջին տիկին Աննա Հակոբյանի ստեղծած «Իմ քայլը»  հիմնադրամը համագործակցում է Կենտրոն հեռուստաընկերության` նոր «Քայլ առ քայլ»  նախագծի հետ, որտեղ օգնում են կարիքավոր ընտանիքիներին։ Առաջինն էլ օգնության ձեռք են մեկնել Աբովյան քաղաքում անապահով մի ընտանիքի՝ վերանորոգելով նրանց բնակարանը։ Գործին իրենց կամավորության սկզբունքով իրենց լուման են ներդրել ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Արտյոմ Ծառուկյանը։

Վահագն Թեւոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց. «Շինարարություն է իրականացվում բարեգործական նպատակներով դժվարություններ ունեցող ընտանիքների բնակարաններում։ Հիմա մենք այս պահին գտնվում ենք Աբովյանում, էստեղ շինարարներ են աշխատում, բայց մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օգտակար լինել, դրանով քարոզում ենք նաեւ կամավորության սկզբունքը։ Վերանորոգում է իրականացվում, շատ֊շատ վատ վիճակում գտնվող բնակարան է, ընտանիքին խնդրել ենք դուրս են եկել, եւ այստեղ այժմ նորոգում է ընթանում»։ Նրա խոսքով՝ ամեն մի եթերը մի բնակարանի մասին է լինելու. «Հայտեր են ընդունում, ուսումնասիրում են, հասկանում են, որ օժանդակության կարիք կա, եւ համապատասխանաբար օժանդակություն է ցուցաբերվում» ։