Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով «Ծռերի» գործն այսուհետ կքննվի դռնփակ

Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով «Ծռերի» գործն այսուհետ կքննվի դռնփակ

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ այսուհետ սույն քրեական գործը կշարունակի քննվել դռնփակ կարգով: Դատավորը նման որոշում կայացրեց այն բանից հետո, երբ քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» համակիրների եւ գործով տուժող ճանաչված նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանի ընկերների միջեւ:

Մակյանը քաղաքացիներին հիշեցրեց, որ մի քանի նիստ առաջ կրկին նման որոշում էր կայացրել՝ հասարակական կարգը պահպանելու համար, սակայն հետո իր որոշումը վերանայել է: Նա նաեւ նշեց, որ գործի թափանցիկությունը պահելու համար նիստը բաց կլինի լրատվամիջոցների համար: