Վերջը մոտ է
Իրականում վերջը մոտ է: Պարզապես կամ Փաշինյանի վերջն է մոտ, կամ Հայաստանի Հանրապետության: Հայաստանում շատ է քննարկվում սահմանադրական փոփոխությունների օրակարգը, որը, իմ համեստ կարծիքով, Փաշինյանը մինչև ավարտը չի հասցնի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Բայց, ըստ օդում կախված լուրերի, ըստ իմ տեղեկությունների, այդ գործընթացին շարունակություն տալու դեպքում Փաշինյան նախատեսում է սահմանադրության մեջ ամրագրել ապադաշինքային տրամաբանություն, այսինքն սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի։ Ճիշտ է դա արդյոք, թե ոչ»,- ասել է նա:
Կարծիքներ