Ազատամարտիկը մղկտում է․իր ձեռքերով տնկած 30 տարվա այգին աչքի առաջ արմատախիլ են արել․տեսանյութ

Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը նայում է շուրջ 300 արմատախիլ արած պտղատու ծառերին ու մղկտում։ Պահեստազորի փոխգնդապետը 1991 թվականին  Շիրակի փողոց 2-15 հասցեում 5 հազար քմ տարածք է վարձակալել, տարբեր մրգատու ծառեր տնկել, և Արցախյան պատերազմում զոհված  իր ընկերների հիշատակին այգի կառուցել, որը հետագայում պետք է հանրային զբոսայգի դառնար։ Սամվել Մկրտչյանը «Հրապարակին» ասաց, որ կարող է հատ- հատ ասել, թե որ ծառը երբ է տնկել, բոլորը անգիր գիտի, սակայն ծառերից այլևս միայն չոր փայտն ու ճյուղերն են մնացել։ Բանն այն է, որ 2004 թվականին տարածքի վարձակալության պայմանագիրն ավարտվում է, քաղաքապետարանը նոր պայմանագիր չի կնքում անգամ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջամտությունից հետո, իսկ ապրիլ ամսին փոխգնդապետ Մկրտչյանը իմանում է, որ 2010 թվականից տարածքն այլևս տեր ունի՝ «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն, որը պատկաննում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին։ Վերջիններս էլ շինտեխնիկայի օգնությամբ արմատախիլ են արել գրեթե բոլոր ծառերը՝ բացառությամb 4-5 մանր տնկիների։ Սամվել Մկրտչյանը հիմա էլ դրանք է մշակում և հույս ու պատրաստակամություն հայտնում, որ եթե տարածքը իրեն տան, ինքը իր կյանքի մնացած մասը կնվիրի այգին վերականգնելուն, որպեսզի իր զոհված ազատամարտիկ ընկերներին տված խոստումը կատարի․

« 1991 թվականին, երբ արդեն Խորհրդային Միությունը չկար, այստեղ Շենգավիթի կոլտնտեսությունն էր, որպեսզի կոլտնտեսության հողերը չմնան անտեր, Հայաստանի իշխանությունները որոշեցին այս հողերը բաժանել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը մշակի։ Մեր ընտանիքը 12 հոգի էր, և որպես նախկին կոլտնտեսականի զավակներ, մեզ էլ 5 հազար քմ տարածք հատկացրին։ Այստեղ ցորեն էին ցանում, եթե մի քիչ անձրևոտ էր լինում եղանակը, ցորենը լինում էր, եթե չէ՝ էդ էլ չէր լինում։ Ոչ ոք չէր ուզում էս տարածքը, ես ասացի՝ տվեք ինձ, ես կմշակեմ։ Ահռելի աշխատանքներ արեցի, 2 տեղից ջուր եմ բերել, ամբարտակ եմ սարքել։ 25 տարվա ընթացքում էս տարածքը ես դարձրի մի դրախտ այգի, ամեն տեսակ պտղատու ծառերով, Հայաստանում ինչ պտղատու ծառ կա, բերել էի, նույնիսկ վերջերս 2 հատ նարնջի ծառ էի տնկել։ Նպատակ դրեցի, որպեսզի էս այգին սարքեմ զբոսայգի, այդ նպատակը ինձ համար դարձավ որպես շարժիչ ուժ, և զբոսայգին էլ ազատամարտիկների անունով։ Ես էլ եմ ազատամարտիկ, պատերազմով անցած սպա եմ, ինչպես ասում են, «от звонка до звонка », 1990 թվականից կամավոր զինվորագրվել եմ արցախյան ազատամարտին, մինչև 1994 թվականը տարբեր ճակատներում կռվել եմ, Շահումյանն եմ պաշտպանել, Մարտակերտի շրջանն եմ պաշտպանել, Լաչինի շրջանը՝ և՛ հյուսիսային և՛ հարավային թևերում։ Այդ ժամանակ արդեն գումարտակի հրամանատար էի, մասնակցել եմ Կուբատլուի, Ջեբրայիլի շրջանների ազատագրմանը, իմ գումարտակով հասել եմ մինչև Արաքսի ափերը։ Ունեմ բազմաթիվ պարգևատրումներ նախագահներից, նախարարներից։ Ես ցանկանում էի, որ այգին լիներ ազատամարտիկների անունով, ամեն մի ծառ պետք է մի զոհված ազատամարտիկի անուն կրեր, խորհրդանիշը լիներ, ես արդեն էդ պիտակները մտածել էի, որ իմ ընկերների անունները կախեմ, ու ամենակարևորը, որ այն պետք է զբոսայգի լիներ, ոչ միայն իմ, այլև մեր ժողովրդի համար պիտի լիներ։ Դա էր նպատակս, ու համարյա արդեն հասնում էի դրան։ Այգին մեծացել էր, էլ չէին կարող վնասել, արդեն 20 տարեկանից ավել ծառեր էին, թվում էր, թե նպատակիս հասել եմ։ Ապրիլ ամսին մի քանի հոգի եկան, բա էս տարածքները մերն է, մենք այն 10 տարի առաջ գնել ենք։ Կոլտնտեսությունը որ մեզ տվեց, հետագայում մեզ հետ վարձակալական պայմանագիր կապեց, պայմանագիրը վերջացավ 2004 թվականին, էլ պայմանագիր չկապեցին, մինչ այդ արդեն ծառերը կային, այգին կար։ Դիմեցի, խնդրեցի, որ պայմանագիրը ավելացնեն, մերժեցին, ես նույնիսկ 2008 թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին դիմեցի, խնդրեցի միջնորդել այգու վարձակալության պայմանագիրը երկարացնելու համար, ինքը միջնորդեց այն ժամանակվա քաղաքապետին՝ Երվանդ Զախարյանին, բայց պաշտպանության նախարարին էլ մերժեցին։ Դրանից հետո էլ բան չարեցի, ասացի, որ եթե նախարարին էլ են մերժում, էլ ի՞նչ իմաստ ունի, երևի կգա ժամանակը, ժամանակի խնդիր է՝ ինձ թվում է։ Ես այդքան մերժում եմ ստացել, բայց մի օր անգամ  չեմ վհատվել, որ այգին բաց թողեմ կամ տիրություն չանեմ։ Ապրիլ ամսին եկան՝ բա էս տարածքները մերն է, պետք է ազատեք, մեզ այդ ծառերը պետք չեն, մենք շինարարություն պիտի անենք, ձեր ծառերը վերցրեք, գնացեք։ «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն էր, որը Հովիկ Աբրահամյանի կնոջ սեփականությունն է։ Փաստորեն 2010 թվականին իրենք ձեռք են բերել տարածքը, սեփականության վկայական են հանել, ընդ որում այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ էր։ Մի անգամ չեն եկել, ասել, որ եղբայր, դու էսքան անում ես, բայց իմացի, որ այդ տարածքը քոնը չէ, ո՛չ էդ գնողները՝ «Արտաշատ Սիթին», ո՛չ թաղապետարանից, ոչ քաղաքապետարանից, մի հոգի չի եղել, որ այս 30 տարվա մեջ գա ասի, մի մշակի կամ այգին քոնը չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում