Հայտնի է Իրանում նախագահական հաջորդ ընտրությունների անցկացման ժամկետը

Հայտնի է Իրանում նախագահական հաջորդ ընտրությունների անցկացման ժամկետը

Իրանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ՆԳ նախարարի տեղակալ Ջամալ Օրֆը։ ISNA լրատվական գործակալության փոխանցման համաձայն, Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցումից հետո որոշում է կայացվել, որ նախագահական հաջորդ ընտրությունները Իրանի ԻՀ-ում տեղի կունենան 2021-ի հունիսի 18-ին։

Նախագահական ընտրություններին ընդառաջ, նախընտրական քարոզարշավն, այդպիսով կմեկնարկի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից։