Թրամփի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել

Թրամփի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հրապարակումից հետո 3 տոկոսով նվազել է։ Այս մասին հայտնում է Ipsos-ը։

Ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման, Թրամփին այժմ հավանություն են տալիս ամերիկացիների 37 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ նրա վարկանիշը 40 տոկոս էր, իսկ մարտ ամսի տվյալներով՝ 43 տոկոս։ Միաժամանակ Թրամփի քաղաքականությանը հավանություն չեն տալիս ամերիկացիների 56 տոկոսը, իսկ 40 տոկոսը կարծում է, որ պետք է նախագահ Թրամփին պաշտոնանկ անել։

.