Միլիարդներ է կորցնում՝ վատ էկոլոգիայի պատճառով
Չինաստանը վատ էկոլոգիայի պատճառով տարեկան կորցնում է ավելի քան 10 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է PV Magazine-ը, նշելով, որ նման գումար ձեռնարկությունները ծախսում են էներգիա արտադրելու համար այն դեպքում, երբ լավ բնապահպանական վիճակ ունենալու դեպքում կարելի էր նույն քանակի էներգիան ստանալ այլընտրանքային աղբյուրներից։ Մասնագետները հայտարարել են, որ եթե ամբողջովին մաքրվի Չինաստանի օդը վնասակար նյութերից, ապա օրինակ արեւային էներգիայի կուտակիչների արդյունավետությունը կարող է բարձրանալ մի քանի անգամ եւ արդեն 2040 թվականին կարելի կլինի այլընտրանքային էներգետիկ աղբյուրներով ստանալ 85-158 տերավատ/ժամ էներգիա, ինչը սպառման 20 տոկոսն է կազմում։Լավ բնապահպանական վիճակը նաեւ կբերի տնտեսումների հատկապես քաղաքային ենթակառուցվածքային տնտեսությունների ոլորտում։
Կարծիքներ