Պարզվել է, թե ինչ են զգում մարդիկ՝ մահվան շեմին

Պարզվել է, թե ինչ են զգում մարդիկ՝ մահվան շեմին

Դանիայից, Նորվեգիայից եւ Գերմանիայից մի խումբ գիտնականներ պարզել են, թե ինչ են մարդիկ զգում մահվան շեմին։ Այս մասին հայտնում է Medicalxpress հանդեսը։ Ըստ նրանց ուսումնասիրությունների արդյունքների, մահացողների 10 տոկոսը ունենում են այսպես կոչված մահամերձական ապրումներ։

Ընդ որում, նկատում են հետազոտողները, հետաքրքրական է այն, որ մահամերձական ապրումներ ունենում են ինչպես իրոք մահվան շեմին գտնվողները, այնպես էլ նրանք, ովքեր իրենց ներշնչել են դրանում, սակայն իրականում նրանց մահացու վտանգ չի սպառնում։

Որպես կանոն մահվան շեմին գտնվող մարդկանց 87 տոկոսի մոտ նկատվել է ժամանակային ընկալման վերացում կամ խեղաթյուրում, 65 տոկոսի մոտ արագացել է մտածողությունը, 63 տոկոսի մոտ սրվել են զգացողությունները, իսկ 53 տոկոսի մոտ եղել է սեփական մարմինը լքելու զգացողություն։ Ուսումնասիրությունները կատարվել են 35 երկրից ստացված տեղեկությունների հիման վրա։