Պատուհանը դրիմ, հիմա մեզ մոտ՝ կարգադրություն տվիմ. ավագանու անդամը մեջբերում արեց «Կարգին հաղորդումից»

Պատուհանը դրիմ, հիմա մեզ մոտ՝ կարգադրություն տվիմ. ավագանու անդամը մեջբերում արեց «Կարգին հաղորդումից»

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հարց ուղղեց՝ կապված թիվ 19 պոլիկլինկայի հետ: «Նախորդ տարի աշխատակիցների պահանջով այցելել էինք պոլիկլինկա, արձանագրեցինք մի շարք խախտումներ, կոռուպցիոներ տնօրեն, քերական գործ է հարուցվել: Դուք երկու կարգադրություն էիք տվել ստեղծել հանձնաժողով եւ հետո տեղադրվել է մեկ այլ կարգադրություն, որ նախորդ կարգադրությունն ուժը կորցրած ճանաչվի: Այս ամիսների ընթացքում՝ լռւթյուն, էդ պոլիկլինիկան մենք ինչի՞ հետ չենք վերցնում: Էս պատմության հետ կապված հիշեցի «Կարգին հաղորդման» եւ Նիկոլ Փաշինյանի միքսերից մեկը, որ պատուհանը դրիմ, գաջը մաքրիմ, հետո բացիմ, հիմա էս իրավիճակը մեզ մոտ ա՝ կարգադրություն տվիմ, բայց ըստ էության մենք որեւէ խնդիր չունենք հետ կանչելու ավագանու որոշումը»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, որն այդ մանրապատման հերոսներից մեկին մարմնավորողն էր, աձագանքեց. «Շնորհակալ եմ մեջբերումների համար, եթե մեջբերումների խոսքով ասեմ պատասխանը՝ դեռ մենք շորերը նոր ենք փոխել, դեռ չենք հասցրել պատուհանին հասնել»: Խնդրի վերաբերյալ պարզաբանում տվեց փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը. «Թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցների հետ հանդիպել եմ, վերջին անգամ ընդունել եմ երկու օր առաջ, ամենօրյա կապը կա իրենց հետ, լսելով մեր բժիշկների բողոքները՝ նաեւ ուսումնասիրել ենք, այնտեղ կա քրեական գործ, քաղաքապետի կարգադրությունը, որ գնա ֆինանսական աուդիտ, ցավոք սրտի, լավ արձագանք չեղավ, պարզվեց, որ քրգործի սահմաններում բոլոր փաստաթղթերը առգրավված են: Առաջին օրը ,որ գնացել են, ուսումնասիրել են, հասկացել են, որ փաստաթղթեր չկան, դրանից հետո մեր հանձնաժողովը գործ չի արել: Երկրորդ հրամանը եղել է այն դեպքից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Քննչական կոմիտեի հետ, այժմ հասանելի են մեզ այդ փաստաթղթերը»: