ՆԱՏՕ-ն դեմ չէ, որ Թուրքիան ռուսական սպառազինություններ է գնում, բայց հիշեցնում է հետեւանքների մասին

ՆԱՏՕ-ն դեմ չէ, որ Թուրքիան ռուսական սպառազինություններ է գնում, բայց հիշեցնում է հետեւանքների մասին

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը հանդիսանում է Անկարայի բացառիկ սուվերեն իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովի նախագահ Մադլեն Մունը։ Anadolu լրատվական գործակալության փոխանցման համաձայն, վերջինս մասնավորապես ասել է․ «Թուրքիան նշանակալի ներդրում է ունենում ծայրահեղ կարեւոր ռեգիոններում՝ Աֆղանստանում, Իրաքում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության իրականացման գործում, հանդիսանում է ուժեղ եւ հուսալի դաշնակից, որը կատարում է դաշինքի առաջ ունեցած իր բոլոր պարտավորությունները։ Որեւէ մեկը չունի իրավունք ՆԱՏՕ-ի պետություններին ասելու, թե սեփական պաշտպանության համար ինչ տեխնիկա գնի եւ ինչ քանակությամբ»։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ այս ամենի մասին խոսել է նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։ Սրանով հանդերձ, Մունը նկատել է, որ ամեն մի ընտրություն ունենում է իր հետեւանքները, եւ Անկարան պետք է դա ի նկատի ունենա իր ընտրությունը կատարելիս։