Զելենսկու հետ հանդիպմանը Մերկելը վատացել է

Զելենսկու հետ հանդիպմանը Մերկելը վատացել է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն վատ է զգացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Մերկելը սկսել է դողալ եւ մեկ րոպեում մի քանի անգամ ձեռքերի դիրքը փոխել է, փորձելով դողն անցկացնել ու պահել ինքնատիրապետումը։ Զելենսկին այդ ողջ ընթացքում կանգնել է ուղիղ։ Մասնագետներն ասում են, որ կանցլերի վատանալու պատճառը կարող է լինել շոգը, քանի որ այսօր Բեռլինում +30 աստիճան է, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Մինչ այդ, երկու լիդերները լսել են Գերմանիայի ու Ուկրաինայի օրհներգները, մինչ բանակցություններին անցնելը։