Մինչեւ 7 տարվա հրադադարի առաջարկ են արել 

Մինչեւ 7 տարվա հրադադարի առաջարկ են արել 

Քաթարցի եւ եգիպտացի միջնորդները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ Գազայի սեկտորում 5-ից 7 տարվա հրադադարի առաջարկով են հանդես եկել՝ հերթական բանակցություններում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Համաձայն ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցչի, առաջարկը ենթադրում է բոլոր իսրայելացի պատանդների ազատ արձակում, որոնք պատանդառվել են ՀԱՄԱՍ-ի կողմից քսաներեք թվականի հոկտեմբերի յոթին, Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Միաժամանակ՝ հինգից յոթ տարվա հրադադարը ենթադրում է Գազայի սեկտորից իսրայելական բանակի ամբողջական դուրս բերում եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին պաշտոնական հայտարարություն։

ՀԱՄԱՍ-ը հասկացրել է միջնորդներին, ըստ հրապարակման, որ պատրաստ է հրաժարվելու սեկտորում իշխանությունից, այն փոխանցելով պաղեստինյան քաղաքական որեւէ ուժի, ինչպես օրինակ՝ Պաղեստինյան Ազգային վարչակազմին կամ նոր ինչ որ կառույցի։