Կույր ճապոնացին հատել է Խաղաղ օվկիանոսը 

Կույր ճապոնացին հատել է Խաղաղ օվկիանոսը 

Ճապոնացի Մացուհիրո Իվամոտոն, ով չի տեսնում, կույր է, հատել է Խաղաղ օվկիանոսը։ Այս մասին հայտնում է The Japan Times-ը։

Նա աշխարհի ամենամեծ օվկիանոսը հատել է առաջին անգամ։ Իվամուտոն պարբերականին պատմել է, որ կյանքի է կոչել իր կյանքի ամենամեծ երազանքը եւ հիմա իրեն համարում է աշխարհի ամենաերջանիկ մարդը։

Ճանապարհորդության ընթացքում նա անցել է 14 հազար կիլոմետր։ Իր ճանապարհը սկսել է փետրվարի 24-ին Սան Դիեգո ամերիկյան քաղաքից եւ ավարտել ճապոնական Իվակի նավահանգստում, որը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգում։ Նշենք, որ ճապոնացու առաջին փորձը՝ օվկիանոսը հատելու, ձախողվել էր եւ սա նրա երկրորդ փորձն է եղել։