Գերմանական կառավարությունում քննարկել են Մերկելի առողջական վիճակը

Գերմանական կառավարությունում քննարկել են Մերկելի առողջական վիճակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախօրեին չէր կարողանում զսպել ուժեղ դողը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, այժմ իրեն լավ է զգում։ Այս մասին հայտարարել է գերմանական կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը։ «Մերկելն իրեն հիմա լավ է զգում։ Ուրախ է, որ մասնակցում է ըստ աշխատանքային գրաֆիկի պլանավորած միջոցառումներին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը, հավելելով, որ կանցլերի այցը Դրեզդեն ու Գոսլար անցնում է ըստ կազմված գրաֆիկի։ Մերկելը իր վատ զգալը բացատրել էր նրանով, որ ուժեղ շոգին ջրազրկվել էր եւ հիմա իրեն կատարելապես լավ է զգում։