Քրդական բանվորական կուսակցության զինյալների մեջ նաեւ հայեր կան․ Մեւլյութ Չավուշօղլու

Քրդական բանվորական կուսակցության զինյալների մեջ նաեւ հայեր կան․ Մեւլյութ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների շրջանում բավական շատ թվով հայեր կան։ Նա նաեւ կոչ է արել Հայաստանին «դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ «Հայաստանի ներկայացուցիչները պետք է նախ եւ առաջ լինեն ազնիվ իրենք իրենց հանդեպ՝ ռեգիոնում կատարվող իրադարձությունների հետ կապված»։ Իր խոսքում նախարար Չավուշօղլուն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խնդրին, ներկայացրել թուրքական կողմի մոտեցումը դրանց առնչությամբ։