Վարույթն իրականացնող մարմինը շարունակում է խտրական վերաբերմունքը. փաստաբան

Վարույթն իրականացնող մարմինը շարունակում է խտրական վերաբերմունքը. փաստաբան

Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրիի սադրանքների գործով վարույթն իրականացնող մարմինը շարունակում է խտրական վերաբերմունքը։ Անտեսվում են բազմաթիվ ցուցմունքներով նշված մի շարք հանգամանքներ։ Միակողմանի քննություն է ընթանում, և այդ գործընթացը հովանավորում են Շիրակի դատախազությունն ու դատավոր Ավետիսյանը։
Միամտություն չհնչի, բայց հույս ունենք, գոնե, Վերաքննիչ քրեական դատարանում հաղթահարել  այս ապօրինությունները՝
կալանքների մասով։

Վերջին տվյալներով որևէ գործողություն չի արվել պարզելու համար Շիրակի մարզպետի եղբոր առնչությունը սադրանքներին։ Տպավորություն է, որ տղաները հայտնվել են թշնամական պետության տարածքում ու պատժվում են պատերազմի մասնակցության և հայրենանվեր գործունեության համար»։