Նոր սիրավեպ է սկսել հայտնի դերասանուհու հետ

Նոր սիրավեպ է սկսել հայտնի դերասանուհու հետ

Հոլիվուդյան ամենից ցանկալի փեսացուներից մեկն համարվող 55-ամյա Բրեդ Փիթը նոր սիրավեպ է սկսել մի հայտնի դերասանուհու հետ։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Ըստ հրապարակման, Անջելինա Ջոլիի նախկին ամուսինն արդեն մեկ ամիս է ընկերություն է անում Շարլիզ Թերոնի հետ։ Նրանց սիրավեպը սկսվել էր դեկտեմբերին, Սուրբ Ծննդյան տոներին, իսկ ահա այժմ նրանց միասին ավելի հաճախ են տեսնում հանրային վայրերում։ Հայտնի է դարձել, որ նրանց ծանոթացել են Շոն Պենի օգնությամբ, ում հետ Շարլիզ Թերոնը գրեթե մեկ ու կես տարի ընկերություն է արել։ Ի դեպ, հոլիվուդյան «խոհանոցով» հետաքրքրվողները պարզել են, որ Փիթն ու Թերոնը որոշ շրջան ուղղակի ընկերներ են եղել, սակայն այժմ նրանց հարաբերությունները շատ ավելին են։ Անցյալ շաբաթ օրինակ Բրեդին ու Շարլիզին տեսել են Լոս Անջելեսի բարերից մեկում, «Եթե Բիլ-սթրիտը կարողանար խոսել» ֆիլմի ցուցադրությունից հետո։