Նոր գիրք «Նյումեգ»-ից՝ «Նեյմար»

Նոր գիրք «Նյումեգ»-ից՝ «Նեյմար»

Այսօր «Նյումեգ» հրատարակչական ընկերությունը ներկայացրեց հայերեն թարգմանված «Նեյմար» գիրքը։ Այն իտալացի լրագրող Լուկա Կայոլիի եռագրության վերջին մասն է, առաջին երկուսը, հիշեցնենք, «Մեսսի» և «Ռոնալդու» գրքերն են։

Գրքի թարգմանության խմբագիրը Արմեն Ամիրխանյանն է, անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը։ Նախաբանի հեղինակը սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն է, գիրքն ունի 157 ծանոթագրություն, ներկայացված փաստերը ստուգվել են։ Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը, իր խոսքում նա կարճ անդրադարձավ Նեյմարին, ապա շնորհակալություն հայտնեց «Նյումեգի» տնօրեն Արտակ Ալեքսանյանին․ « Այս գիրքը պատմում է գրեթե ամեն ինչ Նեյմարի մասին։ Իրականում նա մեծ ֆուտբոլիստ է և , իմ կարծիքով պարկեշտ մարդ՝ չնայած այն ամենին, ինչ ասում են նրա մասին լրատվամիջոցները ։ Պելեն ինձ մի առիթով ասաց, որ երբ Նեյմարը նոր էր սկսում խաղալ «Սանտոս» ֆուտբոլային ակումբի  համար, նա շատ նիհար էր ու փխրուն։ Հետո նրան անհրաժեշտ էր մկանային ուժ հավաքել։ Ես, իհարկե, մասնագետ չեմ այդ հարցում, ինչպես Պելեն, սակայն, ըստ նրա, Նեյմարն աշխարհում լավագույն ֆուտբոլիստներից է  և նրա գերազանց խաղն այսօր բոլորիս տեսանելի է։ Ես շնորհավորում եմ Արտակ Ալեքսանյանին հայ ընթերցողներին այս լավ գիրքը ընթերցելու հնարավորություն տալու համար»,- ասաց դեսպանը։

Գիրքը վաճառքում կհայտնվի հունիսից, արժե 5800 դրամ։