Երկու նավ է այրվել Կերչի նեղուցում, կան զոհեր

Երկու նավ է այրվել Կերչի նեղուցում, կան զոհեր

Տանզանիայի դրոշը կրող երկու նավ է այրվել Կերչի նեղուցում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Հրդեհի հետեւանքով ինը մարդ է զոհվել։ Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել վառելիքի՝ մեկ նավից մյուսին լիցքավորման ժամանակ։ Այրված նավերից մեկի վրա եղել է 17 մարդ, ինը թուրք նավաստիներ եւ ութ Հնդկաստանի քաղաքացիներ, իսկ մյուսում եղել է 14 մարդ, որից յոթը թուրք նավաստիներ եւ յոթ Հնդկաստանի քաղաքացիներ։ Հաջողվել է փրկել 14 մարդու, որոնց մի մասը ունեն տարբեր ծանրության այրվածքներ։ Շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որի համար գործի է դրվել 10 նավ։