Հայտնի է Վլադիմիր Զելենսկու երդմնակալության պաշտոնական օրը

Հայտնի է Վլադիմիր Զելենսկու երդմնակալության պաշտոնական օրը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելինսկու պաշտոնական երդմնակալության օրը հայտնի է: Ինչպես հայտնում է «Страна.ua»-ն, երդմնակալությունը տեղի կունենա մայիսի քսանին: Պատգամավորները արդեն համապատասխան փոփոխություններ կատարել են Գերագույն Ռադայի աշխատանքային գրաֆիկում: Այդ օրը Զելինսկու պաշտոնամուտի միջոցառումներն անցկացնելու օգտին քվեարկել է Ռադայի 315 պատգամավոր: Ընդհանուր առմամբ յոթ վարկած էր ներկայացվել` մայիսի տասնիննից մինչեւ քսանութն ընկած ժամանակահատվածի համար: