Մի քանի հարց՝ Կրթության և գիտության նախարարությանը

Մի քանի հարց՝ Կրթության և գիտության նախարարությանը

Այս նամակով ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը գրավել մի անհասկանալի ձևով գործող համակարգի: Դա «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն» է (https://emis.am/schools/index.php/auth): 

Բանը նրանում է, որ այս տարի ներդրվել է մի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով են երեխաները հաշվառվելու դպրոցներում և գնալու 1 դասարան: 

Մայիսի 15 առավոտյան հեռախոսիս ստացա հաղորդագրություն, որ արդեն կարող եմ գրանցել երեխային: Քանի որ ապրում եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N20 (նախկին Ձերժինսկի) դպրոցի անմիջական հարևանությամբ և երկու մեծ երեխաներս հաճախում են այդ դպրոցը, ապա բնական է, որ երրորդին էլ պետք է ուղարկենք այդ դպրոց: Մայիսի 16 առավոտյան, այսինքն գրանցումի բացումից մեկ որ հետո, երբ հավաքեցի օնլայն դիմումի համար անհրաժեշտ տվյալները, համակարգը տեղեկացրեց, որ նշված կրթահամալիրում 100 տեղից բոլորը արդեն զբաղված են: Ընդ որում, 2018 թվականի ընդունելությունը 100 երեխայից չի հասնում: Այսինքն, ռեալ պահանջարկը այդ դպրոցի համար չի հասնում 100 1-դասարանցի: Եթե ենթադրենք, որ պահանջարկը 100 է, ապա ո՞նց կարող է ստացվել, որ 100 տոկոս հայտերը ներկայացվեցին հենց 1 օրվա ընթացքում:    

Դիմումիս ի պատասխան «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ից հայտնեցին, որ՝ «Հարգելի Ռուբեն, ցավում եմ, որ տեղ չկա արդեն։ Բայց համակարգը գործարկվել է մայիսի 15-ի առավոտյան և այո, շատ շուտ տեղերը սպառվել են։ Ասեմ, որ այս պահին 9519 երեխա արդեն գրանցել են։ Այս տարի առաջան դասարան գնացողների թիվը մոտ 13500 է կանխատեսվել։

Խնդրում եմ, ԶԼՄ ներկայացուցիչներին երկու հարց հղել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը՝

    1. Արդյո՞ք թափանցիկ է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», և նախարութրությունը բացառում է, որ համակարգի միջոցով չեն կատարվում մեքենայություններ, երբ կենտրոնի որոշ դպրոցներոմ տեղերը պահուստավորվում են հետագայում «վաճառելու» նպատակով: 
    2. Արդյո՞ք Նուբարաշենում կամ 4-րդ գյուղում գրանցված և բնակվող երեխան նույն հնարավորությնները ունի ընդունվելու Ջոն Կիրակոսյանի անվ. թիվ 20 հմ/դ կամ Ս.Շահմուրադյանի անվ. թիվ 85 հմ/դ դպրոց այդ դպրոցների հարևանությամբ բնակվող երեխաների հետ: Եթե այո, թող տրամաբանեն:     
 
Քաղաքացի Ռուբեն Գրդզելյան