Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից․ ավագանու անդամը՝ պատգամավորի մասին

Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից․ ավագանու անդամը՝ պատգամավորի մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հետևյալ գրառումն է կատարել․

«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել:

Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք»:

 

Գևորգ Պետրոսյանն իր հերթին գրառմամբ պատասխանեց Գրիգոր Երիցյանին․

«Ես չեմ հակադարձում այն երկոտանիներին, որոնց բնությունն արդեն լուրջ մտորումների տեղիք է տվել...
Ընդամենը հայտարարում եմ, որ ինձ պատերազմ է հայտարարել ոչ ստանդարտ արժեհամակարգը:
Ասել եմ և ասում եմ՝ ինձ չեն կարողանալու լռեցնել...
Կտեսնեք...»։