Այդ ինչպե՞ս փոխվեց լրագրող-պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանի․ ցմահ դատապարտյալ

Այդ ինչպե՞ս փոխվեց լրագրող-պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանի․ ցմահ դատապարտյալ

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ում ներման  դիմումը մերժվեց, «Արմավիր» ՔԿՀ-ից գրառում է ուղարկել։ Ներկայացնում ենք Գրիգորյանի գրառումն ամբողջությամբ․

«Հույս ու հավատ.. Հույսը վերջինն է մեռնում, եթե հավատ չունես։ Հավատացի ու հույսով սպասեցի  իշխանության մի քանի ներկայացուցիչների։ Բայց սիրո ու հանդուրժող, ժողովրդի իշխանությունն էլ մերժեց  ցմահ դատապարտյալիս։ Նրանց մերժման քաղաքականությունը տարածվեց ինձ վրա։ Եվ ոչ միայն ինձ վրա։

23 տարի հետո թվում էր արեւածագը առանց ճաղավանդակների կդիմավորեմ։ Բայց չէ՝ փողկապներով երիտասարդները թող խոսեն մարդու իրավունքներից, թող ռեյտինգը բարձրացնելու եւ եվրոպաներում լավ երեւալու համար՝ խոսեն մարդու արժանապատվությունից։ Չէ՝ ես չեմ չարացել,փոքր ինչ ընկճվել եմ, բայց չեմ կոտրվել։ Ուղղակի ինքս ինձ հարց եմ տալիս ու պատասխանը չեմ գտնում. այդ ինչպե՞ս փոխվեց լրագրող-պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանի։ Այդ ինչպես մարդկային բարի նախագահ Արմեն Սարգսյանը գոնե մեկ-երկուսին ներում չշնորհեց։ Էսպե՞ս ենք երկիրը երկիր դարձնում՝ գրչի հարվածներով ճակատագրեր որոշում։ Այո‘, պայքարելու եմ, այո‘, օրենքի սահմաններում ամեն ինչ անելու եմ ազատության մեջ լինելու համար։ Իսկ Դուք՝ պարոնա՛յք իշխանավորներ, խոսքը գործ դարձրեք։ Մեծ-մեծ մի խոսեք, եթե ի զորու չեք փոխելու ինչ որ բան։ Եվ վերջում միշտ հիշեք՝ ամեն ինչ անցողիկ է այս աշխարհում։

 Ստեփան Գրիգորյան, ցմահ դատապարտյալ»։ 

Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2015 Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմ