Գերեզմանաքարերին մոմեր են թափում. լուսանկարներ

Գերեզմանաքարերին մոմեր են թափում. լուսանկարներ

Տեր Բարխուդիմեոս քահանան տեղեկացնում է, որ ինչ-որ անձիք մոմեր են «թափում» գերեզմանաքարերին։ Նա այցելել է գերեզմանատուն եւ լուսանկարել։

Քահանան նաեւ գրում է. «Այսօր տեղեկացա,որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ: 

Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել ովքեր ինչ որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:

Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր:

հ.գ. մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ ինչպես անհետացավ ֆեյսբուկում և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»։