Այս տարվա հունիսի շոգը եղել է եզակի․ գիտնականներ

Այս տարվա հունիսի շոգը եղել է եզակի․ գիտնականներ

ԱՄՆ Օվկիանոսային եւ մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչությունը հայտարարել է, որ այս տարվա հունիսյան շոգերի նման շոհ եղել է վերջին անգամ 140 տարի առաջ։ Այս մասին հայտնում է tourister.ru-ն։ Հունիսին աշխարհում միջին հունիսյան ջերմաստիճանը կազմել է +16,4 աստիճան, որը մոտ 1 աստիճանով ավելին է, քան 19-րդ դարավերջի ցուցանիշը։ Ամենից շոգ հունիս եղել է՝ Եվրոպայում, Ռուսաստանում, Կանադայում եւ Հարավային Ամերիկայում։ Գիտնականները սա բացատրում են գլոբալ տաքացման երեւույթով եւ կարծում են, որ ապագայում շոգը նոր ռեկորդներ կսահմանի։