Ռեկտորը  ասաց, թե իշխանությունների հետ համաձայնության եմ եկել, որպեսզի դառնամ ռեկտոր։

Ռեկտորը  ասաց, թե իշխանությունների հետ համաձայնության եմ եկել, որպեսզի դառնամ ռեկտոր։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին հեռացրել է պաշտոնից՝ անվստահության հիմքով։ Գևորգյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ռեկտորը իրեն մեղադրել է իշխանությունների հետ համագործակցելու, և իր փոխարեն ռեկտոր դառնալու մտադրությունների համար․

«Ռեկտորը ինձ ասաց, որ ինձ չի վստահում, որովհետև ես իբր թե իշխանությունների հետ համաձայնության եմ եկել, որպեսզի դառնամ ռեկտոր։ Ես հերքեցի, բայց միևնույն է նրա մոտ հավատը շատ պինդ էր նստած, իր ասելով ես հանդիպել եմ ինչ-որ մարդկանց հետ, որոնց մի մասին չեմ էլ ճանաչում, մի մասին վաղուց չեմ հանդիպել։ Բայց ամեն դեպքում անվստահությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանավծ դեպքեր են, 3 դեպք է, որոնցից որևէ մեկը չի տեղավորվում այս հրամանի մեջ»։
Հրացրինք, թե կոնկրետ ում հետ հանդիպելու մեջ է Արամ Սիմոնյանը մեղադրել իրեն․

«Եկեք չկոնկրետացնեմ, այն պատճառով, որ ինքը չկարողացավ դա ապացուցել։ Ես ասացի, որ եթե որևէ մեկին բերեք այստեղ, ես պատրաստ եմ դիմում գրելու, նա դա չարեց, ես էլ դիմում չգրեցի»։

Հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Գևորգյանը ռեկտոր Արամ Սիմոնյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, Գևորգյանը նախընտրեց չպատասխանել՝ ասելով․

« Ես չէի ցանկանա նույնիսկ ասել, թե ինչ ենք խոսել, եթե այսօր չլինեին մեկնաբանություններ, որոնք որ իրականության հետ որևէ աղերս չունեն, ինձ չէին կարող ազատել աշխատանքից 4-5 տարի առաջ ինչ-որ փորձագիտական խմբի եզրակացության հիման վրա, մանավանդ, որ դրանից հետո՝ տարիներ շարունակ  ռեկտորը իր հաշվետվության մեջ մանրամասն ասել է, թե ինչքան լավ է գիտության վիճակը ԵՊՀ-ում։Դրա համար եկեք շատ չմանրամասնեմ, թե ես, ընդհանրապես, ինչ եմ խոսել, իր գործունեության մասին խոսելը հիմա ընդհանրապես իմ կողմից ճիշտ չի լինի, որովհետև մենք երկար տարիներ միասին աշխատել ենք, և մարդու վիճակը այնքան էլ լայն չէ, որ ես հիմա խոսեմ»։

Իսկ թե ի՞նչ է պատրաստվում անել հետագայում, նախկին պրոռեկտորն ասաց․

« Ես շարունակելու եմ զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ հենց ԵՊՀ-ում, ես որպես ուսանող1975 թվականից եմ, 1980 թվականից առանց ընդմիջումների աշխատել եմ և դեռ պատրաստվում եմ աշխատել։ Նույնիսկ պրոռեկտորի պաշտոնից հեռացնելու հիմքերն են շատ թույլ, իսկ այլ պաշտոնից հեռացնելու հիմքեր ընդհանրապես չեն կարող լինել»։