Ոչ թե բանակցելու, այլ դիմակայելու ժամանակն է․ Հասան Ռոուհանի

Ոչ թե բանակցելու, այլ դիմակայելու ժամանակն է․ Հասան Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու մյուս համաշխարհային լիդերները բազմիցս են կոչ արել Թեհրանին սկսել բանակցություններ։ Միայն ԱՄՆ Պետդեպարտամենտը ութ պաշտոնական հայց է ուղարկել բանակցությունների։ «Ես հանդես եմ գալիս բանակցությունների ու դիվանագիտության օգտին, սակայն ես չեմ կարծում, որ դրանք ճիշտ են ներկայիս պայմաններում։ ՄԱԿ-ում ունեցած իմ անցյալ տարվա ելույթի ժամանակ, համաշխարհային հինգ տերություններ, որոնք քաջ հայտնի են մեզ, դիմել են՝ առաջարկելով միջնորդական առաքելություն ԱՄՆ նախագահի հետ բանակցելու համար։ Սակայն չնայած ԱՄՆ բոլոր առաջարկներին, կարծում եմ, որ այսօր ոչ թե ժամանակն է բանակցությունների, այլ տոնության ու դիմակայության»,- ասել է Իրանի նախագահը, ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցման։