Լևոն Ֆարմանյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար

Լևոն Ֆարմանյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար

 Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Ֆարմանյանին Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Լևոն Ֆարմանյանի դիմումը՝ Լևոն Ռոբերտի Ֆարմանյանին նշանակել Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

Ինչպես տեղեկացանք Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցակցված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել էին եւս 3 հոգի՝ Վարդան Ռազմիկի Գրիգորյանը, Կարեն Հրաչյայի Մելիքսեթյանը, Լիլիթ Արմենի Սարգսյանը եւ Լևոն Ռոբերտի Ֆարմանյանը։ Արդյունքում՝ մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը եղել է Լևոն Ռոբերտի Ֆարմանյանը: