Բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Իրանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Ջանաթաբադ եւ Բեյազ կայարանների միջեւ։

Գնացքի շարժակազմի 43 վագոնից ռելսերից դուրս է եկել 12 բագուն։ Գնացքը Եզդի նահանգից մեկնել է Հորմուզղանի նահանգ։ Երկաթուղային վթարի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չեն նաեւ վթարի պատճառները։