Հերունու աստղադիտակի մասին լսումներ՝ պլագիատի մասին մեղադրանքներով

Հերունու աստղադիտակի մասին լսումներ՝ պլագիատի մասին մեղադրանքներով

Ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանում մտադիր են վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը, որը 2000 թվականից չի գործում։

Տեղեկացանք, որ Ազգային ժողովում Կրթության և գիտության հանձնաժողովը մի քանի օրից այդ հարցով լսումների նման մի բան է կազմակերպելու։ Խմբագրություն էր այցելել գիտնական, ռադիոլոկացիայի գծով տեխնիկական գիտությունների թեկնածու Հակոբ Հարությունյանը, որը հայտարարեց, որ իզուր թող ոչ մի լսում չանեն՝ Հերունու անտենան չի աշխատելու։ Այդ մասին նա մի նամակ էլ գրել է Գիտությունների ազգային ակադեմիա։

Նախկինում նա եղել է  «Հրազդանմաշ»-ի գլխավոր տնօրենը, զբաղվել է նաև   ռադիոլոկացիայեվ, 90-ականների սկզբներին նա Նորատ Տեր-Գրիգորյանի հրավերով եկել է Հայաստան՝ ստանձնելով ռադիոտեխնիակական զորքերի բաժնի վարիչի պաշտոնը։ Ներկայացավ այսպես․ «Ռուսաստանը, որ թողել էր լոկատորները (հետախուզական տվյալներ որսանող սարքեր), ոչ մեկը համարյա չէր աշխատում։ Այն, որ Հայաստանի վրա ոչ մի հատ ռումբ չընկավ և Ղարաբաղն էլ չկարողացան ռմբակոծել, այդ լոկատորներն էին հայտնաբերում և խփում։ 27 ինքնաթիռ ենք խփել»։

Ինչևէ, գիտնականը նաև մեղադրում է, որ Պարիս Հերունին իրենով է արել եղբոր՝ հանգուցյալ Ջոնիկ Հարությունյանի մշակումը։ Ավելին՝ հայտարարեց․ «Հերունիենք կերան եղբորս գլուխը՝ ներկայացնելով, որ ԱՄՆ է գնացել, այնտեղ վերբովկա արված կլինի։ Դրանից հետո Դեմիրճյանը կանչել էր եղբորս, որ տես, ամեն ինչ մեր ձեռքում է, բողոքներ ես գրում, եղբայրս մի քիչ միամիտ էր և 82-ի օգոստոսին եղբորս կախված վիճակում գտան, ասացին, որ ինքնասպան է եղել։ Տենց որոշեց ՊԱԿ-ը։ Նույն օրը՝ առավոտյան, այնտեղից գնացել էին, գրագրությունը, որ գրել էր, որ վերանայեք այս չաշխատող  էտալոնները,  մինչև Բրեժնև գրել էր, առգրավել էին, դիսերտացիան էլ հետը»։
Հակոբ  Հարությունյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ հարցը չի բարձրացրել այլ ատյաններում, դատարանից մինչև Մտավոր սեփականության կոմիտե։ Ասաց, որ այնտեղից ասել են, թե քանի որ շատ տարիներ են անցել, այդ փաստերը հնարավոր չէ պարզել։ 

Նշենք, որ ամեն դեպքում խոսքը 3 մահացած մարդու մասին է և, մյուս կողմ, որպես այդպիսին, չկա։ Բնականաբար, խոսեցինք Հերունու դստեր՝ Նանա Հերունու հետ։ Վերջինս ասաց, որ ծանոթ է եղբայրների այս մեղադրանքներին և ավելացրեց, որ Ջոնիկ Հարությունյանը և եղբայրը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն և հաշվառված են։

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տ.գ.թի դասախոս Արևիկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Եղբայրը բոլորովին կապ չունի անտենայի հետ, եղբայրն աշխատել է նրա հետ, Հերունին եղել է իր գիտական ղեկավարը, իր մոտ հրավիրել է աշխատանքի։ Թեման եղել է անտենայի չափումների հետ կապված։ Ռադիոդիտակի հետ կապված որևէ գիտական աշխատանք չունի։ Միայն չափումներ։ Եվ նրա թեկնածուական թեզի թեման էլ տրվել է Հերունու հայտնագործությունը»։

Արևիկ Սարգսյանը հարցին, թե փորձելու՞ են հիմնավորել, որ անտենան աշխատելու է, ասաց․ «Նախ, իմ գիտական կյանքը կապված է այդ անտենայի հետ։ Ինքս երկար տարիներ աշխատել եմ այդ անտենայի վրա և չափումներ եմ արել։ Նաև՝ Պոլիտեխնիկում երկար տարիներ շարունակել եմ Հերունու ստեղծած դպրոցը»։

Նշենք, Պարիս Հերունուն պլագիատի մեջ մեղադրել է մեկ այլ գիտնական՝ աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը ևս Պարիս Հերունուն ժամանակին մեղադրել էր նրա՝ «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում իր կատարած աշխատանքն իրեն վերագրելու մեջ։ ժամանակին մամուլին նա ասել էր․ ««Զորաց քարերի» մասին պատմեցի Բյուրականի աստղադիտարանում։ Սակայն ամեն ինչ կիսատ թողեցի, քանի որ Մեքսիկա էի մեկնելու։ Չնայած՝ հստակ որոշել էի գալ և շարունակել ոսումնասիրությունը։Ասացի, որ գնում եմ Մեքսիկա , կազմակերպեք, վերևից նկարեք, սակայն մտքովս չէր անցնում, որ ամբողջ աշխատանքս տալով՝ ինչի՞ կարող էի հանգել։ Մեքսիկայից գալիս եմ, միացնում եմ հեռուսացույցը, տեսնեմ վարողը հարցազրույցը սկսում է՝ սենսացիա, սենսացիա։ Ասում եմ՝ ի՞նչ սենսացիա է եղել Հայաստանում։ Պարիս Հերունին Քարահունջի մասին է  խոսում։ Հետո հանդիպեցի իրեն՝ ասացի՝ Պարիս, ինչու՞ անունս չնշեցիր։ Ասաց, թե ժամանակ չտվեցին։ Երևի մտածել էր, թե չեմ վերադառնալու»։