Ռուսաստանն ունի արդեն երկու կին միլիարդատեր

Ռուսաստանն ունի արդեն երկու կին միլիարդատեր

Wildberries ինտերնետ խանութի համահիմնադիր Տատյանա Բակալչուկը դարձել է երկրորդ կին միլիարդատերը Ռուսաստանում, ըստ «Ֆորբսի» հաղորդման։ Ներկայումս Բակալրուկի կարողությունը գնահատվել է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Նախորդ տարի նրա ունեցվածքը գնահատվել էր 600 միլիոն դոլար։ Մյուս կին միլիարդատերը Ելենա Բատուրինան է, ում կարողությունը կազմում է 1․2 միլիարդ դոլար։