Քանի դեռ շանս կա ինչ-որ բան թանկ վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք

Քանի դեռ շանս կա ինչ-որ բան թանկ վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը։
ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը քիչ առաջ իր ելույթում նշեց, որ քաղաքապետարանի կողմից վաճառվող հողամասերի գինը չափից շատ բարձր է։

«Օրինակի համար Աջափնյակում հող է վաճառվում քաղաքապետարանի աճուրդային ցանկով, բոլորը ասում են՝ եթե քաղաքապետարանն է այս գնով ծախում, դե պատկերացրեք, թե հողն ինչ գին կունենա: Մանավանդ, որ 2021-ից այդ թանկացումներն ունենալու ենք»,- նկատեց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ այսկերպ ավտոմատ երկրորդական շուկայում գինը արհեստական բարձրացնում են, փուչիկ ենք փչում: 

Ի պատասխան Մարկոսյանի դիտարկմանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ իրենք պետք է փորձեն մաքսիմալ եկամուտ ստանան տարածքների վաճառքից։

«Խոսքը մեր եկամուտների մասին է։  Բայց ուզում եմ նաեւ ձեզ ցավոք սրտի վստահեցնել, որ թե հողերի, թե անշարժ գույքի գները մեծ անկում են ապրելու մոտակա ժամանակները: Այնպես որ, քանի դեռ հնարավորություն ունենք ինչ-որ բան բարձր գնով վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»,- ասաց Մարությանը։