Լոբազգի մթերքները նպաստում են երկարակեցությանը

Լոբազգի մթերքները նպաստում են երկարակեցությանը

Լոբազգիները նպաստում են երկարակեցությանը։ Լոբազգիների ամենօրյա կիրառությունը արդյունավետ կերպով կարող է կանխել վաղաժամ մահը։ Խոսքը վերաբերում է հատկապես լոբուն, որը նաեւ անվանում են երկարակեցության կախարդական հաբ։ Այս մասին հայտնում է Express-ը։ Մասնագետները հետազոտել են ճապոնացի, շվեդ, հույն եւ ավստրալացի երկարակյացներին եւ եկել են այն եզրակացության, որ այդ մարդկանց երկարակեցությունը շատ առումով կապված է նրանց սննդակարգում լոբազգիների առկայությունից։

«Պարզվել է, որ ովքեր որ երկարակյաց են, օրական մեկ բաժակի չափ լոբազգի են օգտագործել իրենց սննդակարգում»,- ասված է հրապարակման մեջ։ Գիտնականները պարզաբանում են, որ լոբազգիները հանդիսանում են սպիտակուցների, միներալների, բարդ ածխաջրերի եւ վիտամինների հիանալի աղբյուր եւ պարունակում են շատ քիչ քանակությամբ ճարպ։ Լոբազգիները նաեւ չունեն աղի պարունակություն։ Այն նաեւ կարող է պաշտպանել մարդուն ավելորդ քաշից, ճարպակալումից, արյան անոթներում ավելորդ խոլեստերինի պարունակությունից։ Այդ ամենը՝ շնորհիվ նրանց էպիթելների է։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել առնվազն 20 գրամ լոբազգի։