«Ֆեյսբուքն» իր թվային արժույթը կթողարկի 2020-ին

«Ֆեյսբուքն» իր թվային արժույթը կթողարկի 2020-ին

2020 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը կթողարկի իր սեփական թվային արժույթը, որը կկառավարվի սոցկայքի դուստր «Կալիբրա» ընկերության կողմից։ Այդ թվային արժույթը կկոչվի «Լիբրա»։ Այդ արժույթը հնարավորություն կտա օգտատերերին օգտվել ֆինանսական ծառայություններից եւ գործարքներ կատարել։ «Լիբրայի» թողարկումը կսկսվի հաջորդ տարվանից, իսկ վերջինիս «դրամապանակները» հասանելի կլինեն ինչպես Messenger-ում, այնպես էլ WhatsApp-ում։

Սոցկայքի ղեկավարությունը գտնում է, որ Համացանցը թեեւ մարդկանց տվել է հնարավորություն շփվելու, սակայն դեռեւս մարդիկ հիմնական ֆինանսական ծառայությունները շատերի համար անհասանելի է։ Զարգացող երկրների փոքր ձեռնարկությունների 70 տոկոսի համար վարկերը հասանելի չեն, իսկ 25 միլիարդ դոլար կորչում է միայն բանկային փոխանցումների միջնորդավճարների վրա։

Calibra-ն թույլ կտա դրամական փոխանցումներ իրականացնել բառացիորեն բոլորին, ով ունի սմարթֆոն այնպես դյուրին կերպով, ինչպես տեքստային հաղորդագրություններ ուղարկելը։