Ինքնասպանության են դրդել

Ինքնասպանության են դրդել

Արմեն Հովհաննիսյանը 2017թ․ նոյեմբերի 11-ին՝ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից նետվելու միջոցով ինքնասպան է եղել։

Նախաքննությամբ պարզվել էր, որ նրան ինքնասպանության են դրդել 2 անձ։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Վյաչեսլավ Ասրյանի և Միխայիլ Շամիրյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործը

Վյաչեսլավ Ասրյանին և Միախայիլ Շամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք միասին, սպառնալիքի ու անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Արմեն Հովհաննիսյանին անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։