Հրշեջներին ջրով ապահովել է «Սանիտեկի» ավտոմեքենան

Հրշեջներին ջրով ապահովել է «Սանիտեկի» ավտոմեքենան

Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքում այրվել է  չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են վագոն-տնակի ներքին պատերը՝ մոտ 18 քմ ։

Հատկանշական է այն, որ հրշեջներին ջրով ապահովել է «Սանիտեկի» ավտոմեքենան։