Նոտր-Դամի համար խոստացված նվիրատվությունները չեն հավաքվում

Նոտր-Դամի համար խոստացված նվիրատվությունները չեն հավաքվում

Ֆրանսիացի մեծահարուստները չեն կատարել իրենց խոստումները, որոնք արվել են կապված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Բարեգործական հիմնադրամը, որը ստեղծվել է հրդեհից վնասված տաճարի վերականգնման համար, կարողացել են հավաքել խոստացված գումարների փոքր մասը միայն։ Հիմնադրամի խոսնակ Անրի Ֆինոն հայտնել է, որ խոշոր նվիրատուները դանդաղում են իրենց խոստացած գումարների փոխանցման հարցում եւ սպասում են, թե երբ վերջնական կերպով կհաստատվի վերականգնման պլանը, նոր կատարեն նվիրատվությունները։ Ներկա դրությամբ փոխանցվել է խոստացված գումարների 9 տոկոսը միայն։ Փոխանցված գումարների 90 տոկոսը Միացյալ Նահանգներից է։ Ֆինոն ասել է, որ Նոտր-Դամի հանդեպ հատկապես շռայլ են ամերիկացիները։