Չի բացառվում՝ Մանվել Գրիգորյանին անդամահատեն

Չի բացառվում՝ Մանվել Գրիգորյանին անդամահատեն

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու առաջին ատյանի որոշման դեմ Վերաքննիչ դատարան բերած բողոքի քննությանն այսօր մեղադրողները ներկայացրին փաստաթղթեր, ըստ որոնց Մանվել Գրիգորյանը հրաժարվել է բուժօգնություն ստանալ «Դատապարտյալների հիվանդանոցում»։

Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն իր առարկությունը ներկայացնելով՝ նշեց, որ Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ֊ից հարկադրաբար են տեղափոխել, ինչը համարում է ապօրինի։

Նա նաեւ նշեց, որ Գրիգորյանն այս պահին ունի 33 ծանր հիվանդության. «Այս ընթացքում 33 ծանր հիվանդութկուններ են առկա, որոնք փաստված են մասնագետների կողմից, այս ընթացքում նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Դրա համար տրամադրվել է հարազատ խնամակալ։ Գրիգորյանի հիվանդությունը բուժող բժիշկը տեղեկանալով բժշկական փաստաթղթերին՝ նշում է, որ կյանքին սպառնացող վտանգը  կարող է վերհասնել»։

Պաշտպանը նշեց, որ չի բացառում անդամահատումը։