Ուրցաձորում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը

Ուրցաձորում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը

Երեկ՝ փետրվարի 17-ին, 24 համայնքում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները, որին մասնակցել են քվեարկության իրավունք ունեցողների 58,47%-ը։ 70%-ից բարձր մասնակցություն է գրանցվել Ակնաղբյուր, Օհանավան, Արևաղբյուր, Ծաղկավան և Ուրցաձոր համայնքներում։

Ուրցաձորում համայնքապետ է ընտրվել համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու:

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Անդրեասյանին ստիպեցին հրաժարակալ տալ ընտրություններից առաջ։ Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: