Ուկրաինան փորձարկել է թուրքական դրոնները

Ուկրաինան փորձարկել է թուրքական դրոնները

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ներկա է գտնվել թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի փորձարկմանը՝ Խմելիցկի մարզում գտնվող զորավարժարանում։ Ինչպես հայտնում է «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը, նախագահ Պորոշենկոն գոհ է եղել դրոնների աշխատանքից եւ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ուրախություն է հայտնել, որ վերջապես այդ դրոնները Ուկրաինայում են։ Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար։ Դրոնները տեղակայվելու են Դոնբասի շփման գծի երկայնքով դասավորված կառավարական ուժերի զորամասերում։