Ասել էր, որ ուզում է ինձ տեսնել. չգիտեր, որ ես էլ ուզում էի իրեն տեսնել

Ասել էր, որ ուզում է ինձ տեսնել. չգիտեր, որ ես էլ ուզում էի իրեն տեսնել

Դերասան Թելման Խաչատրյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Շուշիի ծիծաղկոտ եղբայրներից մեկի` Արսենի հետ, ով օրեր առաջ մայրիկի հետ եկել է Երևան։ Մյուս երկու եղբայրը Հայաստանում են բայց ոչ Երևանում։

«Հայտնի եռյակից Արսենը Երևանում է ու ասել էր, որ ուզում է ինձ տեսնել, բայց նա չգիտեր, որ, իրականում, ես էլ էի ուզում իրեն տեսնել: Մի խոսքով, հանդիպեցինք, մի քիչ խաղացինք, նկարվեցինք ու ամենակարևորը` ասաց, որ հաղթելու ենք»,-լուսանկարին կից գրել է նա: