Հայտնի է դարձել, թե ինչով կզբաղվի Թերեզա Մեյը՝ պաշտոնաթողությունից հետո

Հայտնի է դարձել, թե ինչով կզբաղվի Թերեզա Մեյը՝ պաշտոնաթողությունից հետո

Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյը պատմել է լրագրողներին, թե ինչով կզբաղվի հրաժարական տալուց հետո։ Նա ասել է, որ կշարունակի իր աշխատանքը որպես պատգամավոր, իսկ ազատ ժամանակը կտրամադրի ոչ քաղաքական գործերին։ Վարչապետ Մեյը մանրամասնել է, որ կգնա զբոսանքի, շատ ժամանակ կհատկացնի ուտելիք պատրաստելուն, կդիտի կրիկետ։

«Կգնամ զբոսանքի ամուսնուս հետ, կուզենայի ավելի շատ ժամանակ հատկացնել խոհանոցում ուտելիք պատրաստելու համար, ինչպես նաեւ կկարողանամ շատ ժամանակ տրամադրել կրիկետի մրցումներ դիտելուն»,- ասել է Մեյը։

Հիշեցնենք, որ Մեյը Պահպանողականների կուսակցության ղեկավարի պաշտոնը թողել է դեռ հունիսի 7-ին, իսկ վարչապետի պաշտոնից կհեռանա արդեն հաջորդ ամսվա վերջերին, երբ ընտրվի կուսակցության նոր նախագահ։