Ֆրանսիա՞ն է կազմակերպելու Մնացականյան-Մամեդյարով հանդիպում

Ֆրանսիա՞ն է կազմակերպելու Մնացականյան-Մամեդյարով հանդիպում

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիվանը: Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը:

Ֆրանսիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի հակամարտությունը շուտափույթ կարգավորվի խաղաղ ճանապարհով:  Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները, որ ԱՄՆ-ը մտադիր է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Մամեդյարովի աշխատանքային այցը Փարիզ չի՞ վկայում, որ հայ-ադրբեջանական նախարարական մակարդակով հաջորդ հանդիպում կարող է տեղի ունենալ Փարիզում: