Մասկը «համաներում» է հայտարարել Twitter-ի արգելափակված էջերի համար

Մասկը «համաներում» է հայտարարել Twitter-ի արգելափակված էջերի համար

Twitter-ի նոր սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը «համաներում» է հայտարարել սոցցանցում արգելափակված օգտատերերի համար։ Նրա խոսքով, հաջորդ շաբաթ հաշիվները կվերականգնվեն։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ին, այս մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Ժողովուրդն ասաց իր խոսքը. համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ»,- ասված է նրա գրառման մեջ։

Նոյեմբերի 23-ին, Մասկը Twitter-ում հարցում է կազմակերպել՝ պրոֆիլներն ապաարգելափակելու վերաբերյալ: Քվեարկությունը տեւել է մեկ օր, դրան մասնակցել է ավելի քան երեք միլիոն օգտատեր։ Նրանց 72,4 տոկոսը կողմ է եղել հաշիվների վերականգնմանը՝ «պայմանով, որ դրանք կապված չեն օրենքի խախտման կամ սպամ ուղարկելու հետ»։

«Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է»,- ասել է Մասկը՝ օգտագործելով լատիներեն Vox populi, vox Dei արտահայտությունը: