Այսօր ևս երեք պատանդ ազատ կարձակի ՀԱՄԱՍ-ը

Այսօր ևս երեք պատանդ ազատ կարձակի ՀԱՄԱՍ-ը

«Ալ Քասամ» (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) բրիգադները հայտարարել են, որ շաբաթ օրը ազատ կարձակեն ևս երեք պատանդների: Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։ ««Ալ Քասամ» բրիգադները որոշել են շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, ազատ արձակել հետևյալ պատանդներին` Էլիյահու Շարաբիին, Օր Լևին և Օհադ Բեն Ամիին»,-ասված է հայտարարության մեջ:

Իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության շրջանակներում հունվարի 19-ից Գազայի հատվածում գործում է հրադադարի ռեժիմ: Գործարքի առաջին փուլի շրջանակներում, որը նախատեսում է 42 օրվա ընթացքում 33 իսրայելցի պատանդների և շուրջ հազար պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, արդեն տեղի է ունեցել 4 փոխանակում: