Եգիպտոսի նախագահը նոր պաշտոն է ստացել

Եգիպտոսի նախագահը նոր պաշտոն է ստացել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթըհ աս-Սիսին ընտրվել է Աֆրիկական Միության նախագահ։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը։ Աֆրիկյան Միության գագաթնաժողովը տեղի է ունեցել երկօրյա ռեժիմով, Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում։ Նա հաջորդել է այդ պաշտոնում Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեին։ Իսկ ահա 2020 թվականի համար կառույցի ղեկավար է ընտրվել ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսը։ Նշենք, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է փախստականների խնդիրը, մշակվել Աֆրիկայի զարգացման ռազմավարությունը մինչեւ 2063 թվականի համար։ Ներկայացվել են նաեւ ռեգիոնալ ինտեգրացիոն նախագծեր։