«Թվիթերի» գլխավոր տնօրենը աշխատավարձ չի ստանում

«Թվիթերի» գլխավոր տնօրենը աշխատավարձ չի ստանում

«Թվիթեր» սոցկայքի համահիմնադիր Ջեք Դորսին 2018 թվականին ստացել է 140 ցենտ աշխատավարձ։ Գործարարն արդեն հինգ տարի է, ինչ, ըստ էության, աշխատավարձ չի ստանում, ներառյալ բոնուսներն ու պարգեւավճարները, այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ հավատում է ընկերության ապագային։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Դորսիի աշխատավարձը կազմում է այնքան, որքան նշան է թույլատրվել 2006 թվականին սոցկայքի ստեղծման պահին հրապարակել գրառումներում։ Ու չնայած որ 2017-ին այդ նշանների թիվը կրկնապատկվել է, սակայն Դորսին իր աշխատավարձը չի բարձրացրել։ Forbes-ն էլ գրում է, որ Դորսին այնքան էլ աղքատ մարդ չէ։ Նրա ունեցվածքը գնահատվում է 5,3 միլիարդ դոլար եւ նա աշխարհի 343-րդ ամենահարուստ մարդն է։