Քաղցկեղը հաղթելու նոր ձեւ են հայտնաբերել

Քաղցկեղը հաղթելու նոր ձեւ են հայտնաբերել

Գիտնականները հայտնաբերվել են նոր ձեւ քաղցկեղը հաղթահարելու համար։ Ինչպես գրում է Science Immunology հանդեսը, ստեղծվել է այն մեխանիզմը, որի օգնությամբ արհեստականորեն կստեղծվեն բջիջներ, որոնք կսկսեն որոնել չարորակ նորագոյացություններ եւ ոչնչացնել դրանք։ Գիտափորձերն այս ուղղությամբ իրականացվում են Շվեդիայի Լունդի համալսարանում։ Նրանք կարողացել են իրականացնել մարդու մաշկի բջիջների վերածրագրավորում իմունային բջիջների մեջ։ Հետազոտությունները երեք տեսակի սպիտակուցներ են հայտնաբերել, որոնք կօգնեն այնպիսի փոփոխություններ կատարել բջիջի մեջ, որը կկարողանա հայտնաբերել վիրուսներն ու ոչնչացնել այն։ Խոսքը նաեւ բակտերիաների եւ քաղցկեղածին միացությունների մասին է։ Նշվում է, որ արհեստականորեն, վերածրագրավորման միջոցով ստացված բջիջները իրենց պահում են բնական բջիջների նման եւ կարող են ապրել մարդու օրգանիզմում։