4 տարով ջահել Մաշադյանը Սերժ Սարգսյանի համար 66 միլիարդ էր ապահովում

4 տարով ջահել Մաշադյանը Սերժ Սարգսյանի համար 66 միլիարդ էր ապահովում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս  ֆեյսբուքյան իր էջում մեծ հպարտությամբ  գրել էր, որ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել:  ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին էլ ու հատկապես նրա առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին էլ՝ ասված, բարձրաձայնված ու գուցե չբարձրաձայնված գովեստի խոսքեր։ 

Սակայն համացացում «որոնում» համակարգի բերած նյութերը վկայում են,  որ Ռաֆիկ Մաշադյանը ոչ պակաս ջանասիրությամբ և շատ ավելի լավ ցուցանիշներ էր ապահովում նախկին կոռուպացված իշխանությունների համար։  Մասնավորապես, կարդում ենք այն ժամանակ՝ խոշոր հարկ վճարողների վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանի 2015 թ․ խոստումներից։«Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված կազմակերպությունները 2015 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դուրս են գրել  260 000 հատով ավելի հարկային հաշիվներ, որոնցում արտացոլված գումարը 66 միլիարդ դրամով գերազանցել է 2014-ի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը»: