Ինգուշեթիան նոր նախագահ ունի

Ինգուշեթիան նոր նախագահ ունի

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Ինգուշեթիայի ինքնավար հանրապետության նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի հրաժարականը եւ նրա փոխարեն Ինգուշեթիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մահմուդ Ալի Կալիմաթովին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, Պուտինը նաեւ հանդիպում է ունեցել Եվկուրովի հետ եւ նրան շնորհակալություն հայտնել՝ կատարած աշխատանքի համար։